HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցամաքային ուղևորահոսքերը տարեցտարի ավելանում են

Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը այսօր «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց 2008թ.-ի միգրացիոն վիճակը: 2008թ.-ի հուվարից մինչև նոյեմբեր կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնականում պահպանվել են վերջին շրջանում ուղևորահոսքերին բնորոշ առանձնահատկությունները: Տարեցտարի այդ ոլորտում ծավալների աճ է արձանագրվում. 2007թ.-ին աճը կազմել է շուրջ 33 %, իսկ այս տարի՝ 9 %: Ցամաքային ճանապարհներով սահմանահատումների թիվը նույնպես աճել է: Եթե 2000 թ.-ին միջին հաշվով 4 ուղևորից մեկն էր Հայաստան կամ ժամանում կամ մեկնում ցամաքային սահմանակետերով, ապա այժմ այդ թիվը գրեթե կրկնապատկվել է` հասնելով 46,2 %-ի: Այս ցուցանիշի վրա, ըստ Գագիկ Եգանյանի, ազդեցություն է ունեցել նաև վրաց-օսական հակամարտությունը, որի ժամանակ ցամաքային մեծածավալ հոսքեր են եղել տարբեր երկրներից: Միգրացիայի ընդհանուր մնացորդը` սալդոն, զրոյին մոտ էր, իսկ այս տարվա 11 ամիսների ընթացքում դեռևս ունենք բացասական սալդո. 46.300 մարդ Հայաստանից ավելի է մեկնել, քան ժամանել: Սակայն այս թիվն էլ Ամանորից հետո կհավասարվի, քանի որ այդ օրերին դեռևս ժամանողները կշատանան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter