HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանում արդար դատաքննության իրավունքը վտանգված է»

Այսօր «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ «Յոթի գործով» պաշտպաններից Մելանյա Առուստամյանը նշեց, որ «այս դատաքննությամբ մեր երկիրն ավելի ու ավելի է տարվում փակուղի»: «Ես մարտի 2-ից պաշտպանում են Մյասնիկ Մալխասյանին, մարտի 5-ից` Հակոբ Հակոբյանին: Այս ամբողջ պրոցեսի ընթացքում համոզվել եմ, որ մարտի 4-ին, երբ գլխավոր դատախազը ԱԺ-ում հայտարարեց, թե առկա են հիմնավոր ապացույցներ` պատգամավորների նկատմամբ մեղադրանք առաջադրելու եւ նրանց նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու համար, ամբողջ մի պետական համակարգ զբաղված է մի բանով` ապացուցել, որ ԱԺ-ում գլխավոր դատախազի ելույթում հնչած հանգամանքները համապատասխանում են իրականությանը»,- ասում է Մելանյա Առուստամյանը եւ շեշտում, որ անցած 10 ամիսների ընթացքում պետական համակարգին դա չի հաջողվել, եւ «ստիպված արդեն գալիս է դատավարության հրապարակայնության սահմանափակման ճանապարհը»: «Եկեք չմոռանանք նաեւ երկրորդ նախագահի` Ռոբերտ Քոչարյանի ելույթը, երբ նա ուղղակի հայտարարեց, որ երբ գործը կմտնի դատաքննական փուլ, մարդիկ անգամ կամաչեն, որ պաշտպանել եւ կանգնել են այդ մարդկանց կողքին: Ես նույնպես հայտարարում եմ, որ ոչ միայն չհիմնավորվեց դա, այլ այսօր հպարտ ենք, որ մենք այդ մարդկանց կողքին ենք»,- ավելացրեց Սուրեն Սիրունյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Երեկ երեկոյան մեկ ամիս «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Հակոբ Հակոբյանին տեղափոխել են Ազգային անվտանգության մեկուսարան: «Դեռեւս նրան չեմ տեսել, բայց իսկապես նրա առողջական վիճակը վատ է, եւ սա նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, խոշտանգման դրսեւորում է: Այսինքն` սա եւս ճնշման մի ձեւ է, որպեսզի մեր պաշտպանյալները կորցնեն հավատն արդարացի դատաքննության նկատմամբ եւ ժողովրդական լեզվով ասած` կոտրվեն»,- կարծում է փաստաբան Մելանյա Առուստամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter