HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը դատապարտում է

Երեկ երեկոյան Հայ ազգային կոնգրեսը տարածել է հայտարարություն, որտեղ նշված է. «Դեկտեմբերի 19-ին «7-ի գործով» դատավարության առաջին իսկ նիստը ցույց տվեց, որ, որ դատարան ներկայացրած բազմահատոր շինծու գործը դատական հեռանկար չի ունենալու, դառնալու է հասարակական ծաղրուծանակի առարկա, շուռ է գալու վարչախմբի դեմ ու ցուցադրելու է կատարված քննչական ու այլ կեղծիքների նողկալի իրականությունը£ Վարչախումբը չհամարձակվեց որեւէ «միջոցառում» ձեռնարկել դատարանի շուրջ հավաքված բազմահազար մարդկանց նկատմամբ, որոնք նաեւ տպավորիչ բողոքի երթ անցկացրեցին: Ոչինչ չկարողացան անել նաեւ դատարան բերված քաղբանտարկյալների ոգին ու կորովը կոտրելու ուղղությամբ: Պատկերավոր ասած` վարչախումբն այդ դատավարության ընթացքում պարտվեց եւ «դրսում» եւ «ներսում»: Հաջորդ` դեկտեմբերի 23-ին նշանակված նիստում, նույնը չկրկնվելու համար, մշակվել էին մի քանի «կանխարգելիչ» միջոցառումներ: Դրանցից մեկն անցնում է ստորության ու ստահակության ամենավերջին սահմանը: Վաղ առավոտյան դատարան բերելուց առաջ, քաղբանտարկյալ րիգոր Ոսկերչյանի բանտախուց են մտել հատուկ ջոկատայինների համազգեստով մի քանի մարդիկ, խցից դուրս հանել խցակից մյուս բանտարկյալներին, ապա դաժան ծեծի ենթարկել նրան: Դրանից հետո, չնայաց քաղբանտարկյալի դիմումին, մեկուսարանի բժիշկը հրաժարվել է նրան բժշկական օգնություն ցուցաբերել: Այդ վիճակում էլ, 40 րոպե ուշացումով, նրան բերել են դատարան: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Գ. Ոսկերչյանը հայտարարություն էր նախապատրաստել դատարանում ներկայացնելու համար, ինչի մասին նախապես իմացվել է: Կարելի է չկասկածել, որ այդ ամենն արվել է ամենավերեւից իջած հրահանգով: Մենք դատապարտում ենք այս ցինիկ ու նողկալի քայլը, որի հրահանգողներն ու կատարողները ստանալու են իրենց արժանի պատիժը: Վարչախումբը, վերջին զարգացումների պայմաններում ամբողջությամբ կորցնում է ինքնատիրապետումը: Նա հիմա մի խնդիր ունի` ամեն կերպ իր ցույց տալ իր հենարան տականքին, որ շարունակում է մնալ իրադրության տերը, ու դրանով իսկ կանխել քրեական-ավազակապետական բուրգի փլուզումը: Այդ անելու համար նա արդեն իսկ կատարում ու կատարելու է ինքնասպան քայլեր: Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter