HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Ավետիքյան. «Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի իշխանությունների վատ տեսակն են»

Ղարաբաղի 9 կազմակերպություններ նամակ-խնդրանք էին հղել ԶԼՄ-ին ավելի մեծ ուշադրության արժանացնել ազատագրված տարածքների կյանքին: Այսօր Դե ֆակտո ակումբում «Առավոտ» եւ «Ազգ» օրաթերթերի խմբագիրներ Արամ Աբրահամյանը եւ Հակոբ Ավետիքյանը այդ պահանջն արադարացի են համարել, սակայն նշել են պատճառներ, թե ինչու չեն լուսաբանում: Արամ Աբրահամյանը ասում է, որ երբ լրագրող են ուղարկում այդ տարածքներ, պատասխանատուներն ասում են մի նշեք բնակության վայր տանող ճանապարհը, բնակչության թիվը. «Սահմանափակումներ կան,որոնք խոչընդոտում են այդ տարածքներում լրագրողական աշխատանքին, բայց ընդհանուր առմամաբ մենք քիչ ենք անդրադառնում այդ տարածքներին»: Հ. Ավետիքյանն էլ գտնում է, որ մեղքի մեծ բաժինը Ղարաբաղի իշխանությունների ուսերին է. «Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի իշխանությունների վատ տեսակն են, նրանք նույնիսկ տեղի լրագրողներին կարեւորություն չեն տալիս, ուստի ղարաբաղյան ինֆորմացիա չունենք»: «Ազգի» խմբագիրը վստահ է, որ այդ տարածքների առումով Հայաստանն ունի արձանագրված պարտություն. «Մենք չենք կարողացել վերաբնակեցնել այդ տարածքները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter