HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է մաեստրո Չեքիջյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել հանրաճանաչ դիրիժոր, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, պետական բազմաթիվ մրցանակների դափնեկիր Հովհաննես Չեքիջյանի հետ: Այս մասին հայտնում է նախագահի մամլո գրասենյակը: Աղբյուրի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը շնորհավորել է մաեստրո Չեքիջյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, ընդգծել նրա անգնահատելի ներդրումը հայկական մշակույթի զարգացման և տարածման գործում` մաղթելով առողջություն, անսահման երջանկություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter