HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կներդրվեն կենսաչափական տվյաներով անձնագրեր

2010 թվականի հունվարի 1-ից Հայաստանում շրջանառության մեջ կդրվեն ID (անհատական) քարտեր եւ կենսաչափական տվյալներով անձնագրեր: «Բայց ներկայիս անձնագրերը, որոնք մենք այժմ ունենք, չեն կորցնելու իրենց վավերականությունը և կօգտագործվեն մինչև դրանց ժամկետն ավարտվի, եթե, իհարկե, քաղաքացին ցանկություն չհայտնի այն փոխարինել նոր անձնագրով»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը: Նրա փոխանցմամբ` ID քարտերը կկիրառվեն երկրի ներսում, իսկ նոր անձնագրերն անհրաժեշտ կլինեն Հայաստանից դուրս գալու դեպքում: Նորայր Մուրադխանյանը խոսեց նաև անձնագրային ոլորտում կատարված բարեփոխումներից, ինչ շնորհիվ պարզեցվել է քաղաքացիների հետ հարաբերությունները, անչափահասներին եւ, առհասարակ, նոր անձնագրերի տրամադրման կարգը: Կրճատվել է նաեւ անձնագրերի տրամադրման ժամկետը` սահմանվելով 5 աշխատանքային օր: Անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1000 դրամ պետական տուրքը: Եթե քաղաքացին այն ուզում է ստանալ ավելի շուտ, ապա 1 օրում տրամադրելու դիմաց նա պետք է վճարի 20 հազար, իսկ մինչեւ 4 օրվա դեպքում` 10 հազար դրամ: «Այժմ անձնագրային վարչության տարածքային բոլոր կենտրոններում փակցված են պաստառներ, որոնց միջոցով քաղաքացին տեղեկանում է, թե որ գործողությունը ինչ ժամկետներում կարող է կատարվել: Նշված են նաև իմ եւ փոխոստիկանապետի հեռախոսահամարները: Դժգոհությունների, անհարկի ձգձգումների կամ հավելյալ գանձումների դեպքում եթե քաղաքացին զանգահարի, խնդիրն անմիջապես կկարգավորենք»,- վստահեցնում է Նորայր Մուրադխանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter