HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶԼՄ-ների ներկայացուցիչները նախագահի նստավայրում

Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության էին հրավիրվել զանգվածային լրատվության միջոցների ավելի քան հարյուրհիսուն ներկայացուցիչներ: Հանրապետության նախագահը շնորհավորել է լրագրողներին` նրանց մաղթելով առողջություն եւ հաջողություն, իսկ լրատվամիջոցներին` օրեցօր ավելացող լսարան: «Թող 2009 թվականը լինի իրադարձություններով հագեցված տարի եւ լրագրողներն ու լրատվամիջոցները կարողանան հասարակությանն օպերատիվ իրազեկել»,-ասել է երկրի ղեկավարը, միաժամանակ ցանկանալով, որ օրվա լրահոսում գերակշռող լինի դրականը: Նախագահ Սարգսյանը նաեւ վստահություն է հայտնել, որ 2009թվականին Հայաստանը ընթանալու է զարգացման ճանապարհով եւ ունենալու է հաջողություններ: Նրա խոսքով, տեղի են ունենալու իրադարձություններ, որոնք ավելի են ամրապնդելու են մեր երկրի անվտանգությունն ու մեր ժողովրդի հավատը վաղվա օրվա նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter