Ալավերդիում թերթեր եւ ամսագրեր չեն վաճառվում
Արդեն երրորդ օրն է Ալավերդիում «Պրես Ստենդ» ՍՊԸ-ի կողմից փակվել են թերթերի 20/31, 20/32, 20/33 կրպակները, որոնք տեղադրված են քաղաքի Սպանդարյան, Կախոյան և Ս/ Սարահարթ թաղամասերում:
Աշխատում է միայն Հայպետշին թաղամասի 20/34 կրպակը, որի աշխատակցուհի Ռոզա Կարգանյանը տեղեկացրեց, որ թերթերի 3 կրպակներ «Պրես Ստենդ» ՍՊԸ-ի տնօրինության կողմից փակվել են, քանի որ վերջին շրջանում Ալավերդիում թերթեր և ամսագրեր գրեթե չեն վաճառվում, որի հետևանքով ընկերությունը աշխատում է վնասով: Նա նաև հայտնեց, որ իր տեղեկացվածությամբ կրպակները առայժմ փակվել են մեկ ամիս ժամանակով, դրանից հետո միայն կպարզվի նրանց հետագա ճակատագիրը: Կրպակների փակումից առանձնապես տուժել են Ս/Սարահարթ թաղամասի բնակիչները, քանի որ այս թաղամասը Հայպետշին թաղամասի միակ գործող թերթի կրպակից գտնվում է շուրջ 5 կմ հեռավորության վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել