HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ քաղաքացիներն ավելանում են

Եթե անցյալ 11 տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիություն է ստացել 1735 անձ, ապա միայն այս տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիություն է ստացել 1309 մարդ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը: Նրա խոսքերով` դա ուղղակի պայմանավորված է «Երկքաղաքացիության մասին» օրենքի ընդունմամբ: «1249 անձ ՀՀ քաղաքացիություն ստացել են որպես երկրորդ քաղաքացիություն, եւ միայն 60 մարդ է մինչ այդ եղել առանց որեւէ քաղաքացիության»,- տեղեկացրեց Նորայր Մուրադխանյանը` միաժամանակ նշելով, որ 2008 թ. ընթացքում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 312 անձ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter