Արձակուրդները` դեկտեմբերի 25-ից
Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում դպրոցականների ձմեռային արձակուրդներն այս տարի սահմանվել են` ըստ «Միջնակարգ հանրակրթական դպրոցի 2008-2009 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր դպրոցականներն այս տարի ունեցել են աշնանային արձակուրդներ, նախորդ տարիների համեմատ ձմեռային արձակուրդները 2008-2009 ուստարում կլինեն կարճատև: 3-11-րդ դասարանների բոլոր աշակերտների համար դրանք սկսվում են 2008թ. դեկտեմբերի 25-ից և կտևեն մինչև հունվարի 7-ը ներառյալ, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների արձակուրդները համապատասխանաբար` 2008թ. դեկտեմբերի 25-ից հունվարի 21-ը ներառյալ:
Տեղեկացնում է ԿԳՆ-ի կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել