HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գուրգեն Սարգսյան.«Ստանձնել ենք պարտավորություն բոլոր բնակավայրերն առնվազն մեկ բարեկարգ ճանապարհով կապել մոտական մայրուղու հետ»

Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Կապի և տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը ասաց, որ տնտեսական ճգնաժամը լինելով գլոբալ երևույթ ամպայմանորեն ազդում է ընդհանուր տնտեսության վրա: Ըստ Գ. Սարգսյանի աշխարհի փորձը ցույց է տալիս տրանսպորտի և կապի բնագավառում ենթակառուցվածքների վրա ուշադրությունը բևեռելու միջոցով կարելի է հաղթահարել ճգնաժամը: Նախարարը նկատի ունի առաջին հերթին ճանապարհաշինարարության իրականացումը, որի համար ըստ նրա ոչ միայն 2009թ պետական բյուջեից, այլև Ասիական բանկը և «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ Հայաստան»- ի կողմից բավականին մեծ գումարներ են տրամադրվելու: Լրագրողների այն հիշեցմանը , որ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան ժամանակավորապես դադարեցրել է գումարների փոխանցումը, նախախարը շատ արձագանքեց. «Մենք այդ հարցի լուծումը կգտնենք, ամեն դեպքում կառավարության գործունեության ծրագրով 2012թ մենք ստանձնել ենք պարտավորություն բոլոր բնակավայրերն առնվազն մեկ բարեկարգ ճանապարհով կապել մոտական մայրուղու հետ և այդ նախագիծն իրականացնելու ենք»: Ի դեպ « Հազարամյակի մսրտահրավերներ» ծրագրով հիմնանորոգվելու են 300 կմ գյուղական ճանապարհներ, որի համար նախատեսված է ծախսել 67 մլն դոլար : Այս տարի պետական բյուջեի միջոցներով իրակակնացվել է 11.520 մլն. դրամի հիմնանորոգման աշխատանքներ, իսկ պետական նշանակության ավտոճանապարհների , այդ թվում միջպետական և հանրապետական կառույցների պահպանման և շահագործման ծրագրով կատարվել է 5661.31 մմլն դրամի աշխատանք: Ասիական զարգացման բանկի բանկի ծրագրով Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերում պետք է հիմնանորոգվի 227 կմ ճանապարհահատված, դրա համար նախատեսված է 41.9 մլն դրամ: Գ. Սարգսյանի խոսքերով այս տարի արդեն սկսվել են 109 կմ հիմնանորոգման աշխատանքներ, որոնք կավարտվեն 2009թ: Գ. Սարգսյանը նաև ասաց, որ այս տարի պայմանավորվածություն է ձեռք բերվել վրացական կողմի հետ վերակառուցելու Երևան- Բաթումի ավտոճանապարհը: Այն կկրճատի ներկայիս գործող ճանապարհը, կնպաստի բեռնափոխադրումների ծավալների ավելացմանը: Ըստ Կապի և տրասնպորտի նախարարի այս ծրագրի ֆիանանսավորումը Վրաստանում իրականացվելու է պետական բյուջեի, Ասիական բանկի և «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրրի տրամադրած միջոցներով, իսկ մեզ մոտ Ասիական բանկի ֆինանսավորմամբ դեռևս ուսումնասիրություններ են գնում: Գուրգեն Սարգսյանը խոսեց նաև բեռնափոխադրումների մասին նշելով, որ այժմ կա փոքր նվազում, բայց Հայաստանը չունի լուրջ խնդիրներ բեռնափոխադրումների հետ կապված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter