HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Microsoft - Հայաստան»-ը չի զգում տնտեսական ճգնաժամի ազդեցությունը

«Microsoft - Հայաստան» ընկերության հայաստանյան ներկայացուցչության գլխավոր տնօրեն Գրիգոր Բարսեղյանից Հետքը փորձեց հետաքրքրվել, թե ինչպե՞ս է ազդել ընկերության գործունեության վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամը: «Microsoft -ը գլոբալ կազմակերպություն է և ներկայացված է մոտ 100 երկրներում, և չնայած տնտեսական ճգնաժամի հետ կապված տարբեր երկրներում իրավիճակները տարբեր են, բայց մի բան հստակ կարող եմ ասել, որ հենց նույն գլոբալ մակարդակով Microsoft-ը ինչ-որ լուրջ խոչընդոտներ կամ պրոբլեմներ չունի այս պահին: Դրա պատճառները մի քանիսն են. նախ՝ Microsoft-ը այդքան մեծ կախվածություն չունի ֆինանսական շուկայի կամ անշարժ գույքի առումով, քանի որ ընկերությունը ունի բավականին լուրջ կանխիկ գումարների պաշար և նաև մի ընկերություն է, որ բերում է տեղեկատվական տեխնոլոգիաներ, բերում է արտադրողականության բարձրացման և հենց այդ պատճառով էլ, անգամ այս պայմաններում, մեր դերը բարձրանում է ճգնաժամը հաղթահարելու գործում. Microsoft-ը կարող է կառավարման նոր մեթոդներ, վերափոխումներ, նորարարություններ բերել: Բացի այդ, պատճառներից մեկը նաև այն է, որ ընկերությունը հենց իր ներսում ամենաարդյունավետ ձևով օգտագործում է ՏՏ-ի հնարավորությունները, փռված լինելով ամբողջ աշխարհով, ունենալով տասնյակ ներկայացուցչություններ՝ ներդրել է կառավարման այնպիսի արդիական և արդյունավետ համակարգեր, այնքան կառավարելի է այն տեղեկատվական հոսքերի առումով, որ այլ ազդեցությունները շատ թույլ են: Տնտեսական ճգնաժամին հեշտ ենթարկվում են այն ընկերությունները, որոնք չեն կարողացել ժամանակին արդյունավետ կազմակերպել կառավարումը՝ ծախսային, մենեջմենթի, բիզնեսի մասով»,- պարզաբանեց պրն Բասեղյանը: «Մասնագետների կանխատեսմամբ՝ տնտեսական ճգնաժամը դեռ երկար է տևելու: Հնարավոր համարու՞մ եք, որ ավելի ուշ ընկերությունը, այնուամենայնիվ, կզգա այդ ազդեցությունը» հարցին նա պատասխանեց. «Ասեմ միայն Հայաստանի համար, որտեղ պատասխանատուն ես եմ, ես որևէ վտանգ չեմ տեսել, մենք կրճատումներ չունենք, զբաղված ենք նոր մարդկանց աշխատանքի ընդունելով մի քանի ոլորտներում, մասնավորապես մի քանի ամիս առաջ մենք ստորագրեցինք հուշագիր կրթության, գիտության նախարարի հետ կրթական ծրագրեր իրականացնելու համար, և մենք հենց դրա համար կունենանք նոր մենեջերներ, այսինքն՝ կազմակերպությունը աճում է, զարգանում է արագ, ավելին ասեմ՝ բացի մեր բյուջետավորած պլաններից, մենք նոր ծրագրեր ենք պլանավորում սկսել, մենք ոչ մի ազդեցություն չունենք, ավելի ինտենսիվ ենք աշխատում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter