HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ին այդպես էլ դահլիճ չի տրամադրվել

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը այսօր «Ուրբաթ» ակումբում պատմեց դեկտեմբերի 21-ին Հայ ազգային կոնգրեսի համագումարին քննարկված հարցերը: ՀԱԿ համակարգողը նշեց, որ համագումարին Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է տնտեսական ճգնաժամին և առաջարկել դրա դեմ պայքարի տարբերակը, ուղիներ է նշվել նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Բանախոսը փաստեց, որ բազմաթիվ դիմումներից հետո իրենք այդպես էլ չեն կարողացել օրինականորեն դահլիճ վերցնել: Լևոն Զուրաբյանը լրագրողների ներողամտությունը հայցեց, որ համագումարն ընդհատակում է անցկացվել, և հնարավորություն չի եղել իրենց հրավիրել նիստին: Իսկ պատճառը մեկն էր` դահլիճը փոքր էր: Համագումարն անցկացվել է ՀԱԿ-ի էրեբունու գրասենյակի 320 տեղանոց դահլիճում. «Իշխանությունների ապօրինի ու բռնապետական գործողությունների պատճառով մենք զրկվեցինք բազմահազարանոց կոնֆերանս անցկացնելու հնարավորություններից: Սա ցույց է տալիս, որ ազատ հավաքների իրավունքը Հայաստանում ոտնահարված է»,-ասաց Լ. Զուրաբյանը: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մանրամասներին ծանոթանալու համար ՀԱկ համակարգողը հղում կատարեց «Ա1+»-ի կայքը, որտեղ այն արդեն տեղադրված է, ավելի ուշ ելույթը կտարածվի առանձին DVD սկավառակներով: Որոշ լրագրողների մոտ հարց առաջացավ` եթե դահլիճը փոքր էր, ապա ինչու համագումարին ներկա են եղել միայն ըդդիմադիր որոշ լրատվամիջոցներ, ինչպես օրինակ «Ա1+»-ի և «Հայկական ժամանակ» թերթի լրագրողները, իսկ Հ1-ին դահլիճից դուրս են հրավիրել: Լևոն Զուրաբյանը պարզաբանեց, որ Հ1-ի ն դուրս են հրավիրել, քանի որ այն ավազակապետական իշխանության քարոզչամիջոց է, որը հարկատուների թալանով է ֆինանսավորվում, իսկ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ չհրավիրելու պատճառը տեղերի սահմանափակությունն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter