Աշնանացան` 171,1 տոկոսով ավելի
Ղարաբաղում ավարտվել է հացահատիկային մշակաբույսերի աշնանացանի գործընթացը: Ինչպես Հետքին տեղեկացրել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, կատարվել է 50523,6 հա ցանքս, որը նախորդ տարվա համեմատ 171,1 տոկոսով ավելի է: Տեղեկացնենք, որ, ընդհանուր առմամբ, Ղարաբաղում կա շուրջ 122 հազար հեկտար վարելահող:
Ցանքսի ցուցանիշների աճը գյուղնախարարը պայմանավորում է ինչպես այս տարի բերքահավաքի ժամանակ ցորենի նորմալ գնով /ցորենի 1կգ-ի արժեքը կազմում էր 120 դրամ/, այնպես էլ պետության կողմից իրականացվող վարկավորման ծրագրերով` ինչպես ցանքսի, այնպես էլ` սեւ ցելի մասով: Սեւ ցելի տակ կար շուրջ 14 հազար հեկտար տարածք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել