HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Յակով Զարոբյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների կատարման ընթացքը

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Յակով Զարոբյանի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարության կայքէջի հաղորդմամբ հանձնաժողովը քննարկել է աշխատանքային խմբի կողմից անվանի պետական-քաղաքական գործչի 100-ամյակին նվիրված միջոցառումների կատարման ընթացքը եւ առաջիկայում նախատեսվող աշխատանքները։ Նշվել է, որ Յակով Զարոբյանի ծննդյան օրը` սեպտեմբերի 25-ին, արդեն իսկ Հայաստանի ազգային արխիվում կազմակերպվել է նրա կյանքին ու գործունեությանը նվիրված լուսանկարչական, արխիվային նյութերի ցուցահանդես, հաղորդումներ են հեռարձակվել հեռուստատեսությամբ եւ ռադիոյով։ 2009թ. ընթացքում նախատեսվում է նաեւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Յակով Զարոբյանի պետական-քաղաքական գործունեությանը նվիրված գիտաժողովի կազմակերպում։ Կհրատարակվի Եղիշե Ասծատրյանի «Յակով Զարոբյան» աշխատությունը, կթողարկվի փաստավավերագրական ֆիլմ, հուշատախտակ կտեղադրվի անվանի գործչի ապրած` Իսահակյանի 38 շենքի պատին։ Նկատի առնելով նրա մեծ վաստակը Արփա-Սեւան թունելի, ինչպես նաեւ Հայոց Մեծ եղեռնի հուշահամալիրի կառուցման գործում, առաջարկվել է հուշահամալիրի տարածքին հարող ծառուղին եւ Սեւանի ավազանի դպրոցներից մեկը կոչել Յակով Զարոբյանի անունով։ Քննարկման արդյունքում հանձնարարվել է` բոլոր առաջարկությունները հաշվի առնելով, վերջնական տեսքի բերել իրականացվելիք միջոցառումների ծրագիրը եւ ներկայացնել հանձնաժողովի հաջորդ նիստի հաստատմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter