HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտի մեկի խորհրդարանական հանձնաժողովը այլևս որևէ մեկին չի հետաքրքրու՞մ

Այսօր «Որբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը խոսեց ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի և փաստահավաք խմբի գործունեության մասին: Բանախոսի վկայմամբ, ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի որոշման մեջ թեև լուրջ քննարկվում է փաստահավաք խմբի գործունեությունը, բայց որևէ բառ չի ասվում մարտի մեկի խորհրդարանական հանձնաժողովի մասին: «Եկեք արձանագրենք, որ մարտի մեկի խորհրդարանական հանձնաժողովը այլևս որևէ մեկին չի հետաքրքրում: Բոլորն էլ հասկացան, որ դա կողմնակալ մարմին է, որի հետաքննությունը բացառապես ծառայում է իմիտացիայի շահերին: Եվ մարտի մեկի իրադարձությունների վերաբերյալ ճշմարտության բացահայտման հարցում որևէ խնդիր չի լուծում»,-նկատեց Լևոն Զուրաբյանը: ՀԱԿ համակարգողն ասում է, որ դեկտեմբերի 19-ի «Յոթի» դատավարությունը դատավարություն է ռեժիմի նկատմամբ: Իսկ մեղադրյալների աթոռին նստած են մարդիկ, որոնք մեղադրվում են միայն քաղաքական դրդապատճառներով. «Ամբողջ դատավարության իմաստն այն է, որ իշխանությունները փորձեն իրենց կատարած հանցագործությունների մեղքը բարդեն ընդդիմության վրա, դա վկայում է այն զավեշտալի իրողությունը, որ ենթադրյալ հանցագործները և նրանց ենթադրյալ հանցագործության զոհերը հանդես են գալիս դատավարության ընթացքում որպես միասնական թիմ, որը պայքարում է դատավորի և դատախազների թիմի դեր»: Լևոն Զուրաբյանը կոչ արեց ժողովրդին զգոն լինել, շարունակել մասնակցել դատավարություններին, լինել ակտիվ, քանի որ «սա դատավարություն է ոչ թե «Յոթի», այլ ողջ հայ ժողովրդի նկատմամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter