HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակահիգենիկ վիճակ Սյունիքի համայնքներում

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգենիկ եւ հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանի փաստմամբ մարզի գրեթե բոլոր համայնքներում անբավարար սանիտարական վիճակ է: «Գյուղերի մեծ մասում չկան առանձնացված աղբատեղիներ: Թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում ընդհանրապես չի կատարվում աղբավայրի մշակում` հողածածկում եւ այլն: Աղբը թափվում է ամենուր` ստեղծելով հակահիգենիկ վիճակ»-հայտարարեց տիկին Մալինցյանը: Վերջինս իր մտահոգությունը հայտնեց նաեւ, որ ջերմային ռեժիմի հետ կապված ձմռան ամիսներին բարձրանում է օդակաթիլային վարակների տարածման ռիսկը: Այդ ուղղությամբ կանխարգելիչ աշխատանքներ կատարվում են, սակայն դրանք բավարար չի կարելի համարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter