HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղբանտարկյալներ պահելը վնաս է Հայաստանի համար

«Հայաստանում գոյություն ունեն քաղբանտարկյալներ, իսկ երկրում քաղբանտարկյալներ պահելու գինը մի քանի ուղղություններով վնաս է հասցնում Հայաստանի շահերին»,-այսօր «Ուրբաթ» ակումբում այս կարծիքը հայտնեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Լևոն Զուրաբյանն անդրադարձավ ԵԽԽՎ-ի դեկտեմբերի 17-ի զեկույցին և նշեց, որ դա կարևորագույն որոշումներից էր, որը էապես փոխում է իրավիճակը. ԵԽ-ն ընդունել է, որ Հայաստանում 300 և 225 հոդվածներով մեղադրյալները, ինչպես նաև միայն ոստիկաննների ցուցմունքներով բանտարկվածները, քաղբանտարկյալներ են: Ըստ բանախոսի` դա նշանակում է, որ վնասը անմիջականորեն հասնում է ԼՂ խնդրի կարգավորմանը. Հայաստանը այս հարցում, որպես ժողովրդավարական երկիր, չի կարող համեմատվել Ադրբեջանի հետ, և վերջինս մեծ առավելություններ է ձեռք բերել իր օգտին: Ավելին, Լևոն Զուրաբյանի կարծիքով, ԵԽ-ի որոշումը արդեն իսկ վտանգել է Հայաստանի միջազգային վարկը: «Հայաստանում այդպես էլ չի սկսվել իշխանության և ընդդիմության երկխոսությունը, քանի որ ընդդիմությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին»,-նկատեց Հայ ազգային կոնգրեսի համակարգողը: Վերջինսի կարծիքով, Հյաստանը Եխ-ի որոշումից հետո զրկվել է միջազգային ներդրումների մեծ հոսքից, որի վառ օրինակն էլ հենց Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի նեդրման սառեցումն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter