Թուրքիայի Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը թուլացել է
Այսօր պատսխանելով Հետքի այն հարցին, թե ինչը հիմնական խոչընդոտ դարձավ, որ Եվրամիությունը կրկին մերժեց Թուրքիային անդամություն տալ, Ռուբեն Սաֆրաստյանը ասաց, որ Եվրամիությունը չեր կարող հաշվի չառնել մարդու իրավուքնների խախտումների ուժեղացումը Թուրքիայում: Սակայն, Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ, կան նաև ավելի խորքային գործոններ. «Թուրքիայի վերնախավի ձգտումը Եվրամիության հետ ինտեգրվելու վերջին մեկ տարվա ընթացքում թուլացավ»:
Քաղաքագետը դա բացատրում է Թուրքիայում տեղի ունեցած ներքին գործընթացներով. «Թուրքական վերնախավը որոշակիորեն պառակտված էր այս տարի և երկիրը կառավարող իսլամամետ ուժերը ստիպված էին գնալ կոմպրոմիսի բանակի ղեկավարության հետ, որ պահպանեն իրենց իշխանությունը»: Հիմա, ըստ նրա, թուրքական վերնախավի մի հատված փորձում է վերանայել Թուրքիայի դիրքը և դերը Մերձավոր ու Միջին Արևելքում և Թուրքիան ավելի մոտեցնել արևելյան պետության ստատուսին, քանի որ «համոզվում են, որ այստեղ ավելի մեծ շանսեր ունեն պետությունը հզորացնելու, քան եթե գնան եվրաինտեգրման ճանապարհով»: Նրա կանխատեսմամբ` արդյունքներն ավելի հստակ տեսանելի կլինեն հաջորդ տարի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել