HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակադեմիան նշում է ակադեմիկոս Սերգեյ Մովսիսյանի 80-ամյակը

Այսօր գիտական հասարակայնությունը նշեց հայտնի մակաբուծաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Մովսիսյանի 80-ամյակը: Սերգեյ Մովսիսյանը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մակաբուծության ինստիտուտի մասնագիտացված գիտական խորհրդի փոխնախագահն է, Մակաբուծաբանների Եվրոպական դաշնության վարչության անդամ, Հայաստանի և Ռուսաստանի բազմաթիվ ընկերությունների ու խորհուրդների անդամ: 2005թ. նա արժանացել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կոնստանտին Սկրյաբինի անվան մրցանակի: Ակադեմիկոս Մովսիսյանի շնորհիվ Հայաստանի և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիաների միջեւ ստեղծվել են ամուր կապեր: Նրա նախաձեռնությամբ 1996թ. ստեղծվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մակաբուծության և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտների համատեղ գիտական փորձարարական կենտրոն: Սերգեյ Մովսիսյանն ավելի քան 300 գիտական հրապարակումների հեղինակ է: Սերգեյ Մովսիսյանը 1958-1976թթ. աշխատել է Մոսկվայի Կոնստանտին Սկրյաբինի անվան Հելմինթոլոգիայի Համամիութենական ինստիտուտում: 1962թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1971թ.՝ դոկտորական թեզեր: 1976թ. Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հրավերով վերադարձել է Հայաստան՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի Կենդանաբանության ինստիտուտը ղեկավարելու համար, որը գլխավորել է շուրջ 30 տարի: 2007թ. ԳԱԱ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ ԳԱԱ նորաստեղծ Կենդաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտական ղեկավար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter