Թուրքիան փոխվում է
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ մի քանի օր առաջ մոտ հարյուր թուրք մտավորականնների հայտատարությանը, որով նրանք ներողություն են խնդրում հայ ժողովրդից «Մեծ աղետի» համար: Ըստ նրա՝ հատարարությունը արդյունք է այն բանի, որ պետության ճնշումը հասարակության վրա, ընդհանուր առմամբ, թուլանում է: Ռ. Սաֆրաստյանն արձանագրում է, որ «Թուրքիան փոխվում է և գտնվում է արդիականացման ճանապարհին, սա միայն առաջին քայլն է»: Ընդգծելով «Ներման նամակին» արդեն միացածների թիվը՝ 15000 քաղաքացիներ, պրն Սաֆրաստյանը կախատեսում է. «Եթե ոչ մոտակա ապագայում, ապա ապագայում թուրքական հասարակությունը իր մեջ ուժ կգտնի իր մտավորականության միջոցով վերջ դնելու այն նույնացմանը, որ տեղի է ունենում Թուրքիայի հանրապետությունում Օսմանյան կայսրության հետ»:
Ռ. Սաֆրաստյանի խոսքերով`Թուքիան չի հավատում, որ Հայաստանը հստակ հողային պահանջներ կներկայացնի, քանի որ միջազգային իրավական դաշտը դեռևս ձևավորված չէ. «Այն մտավախությունը, որ ունեն նրանք ցեղասպանությունը ճանաչելիս, ոչ թե ռեալ վտանգներից է, այլ նրանից, որ նրանք չեն ուզում իրենց վրա վերցնել պատասխանատվություն՝ ճանաչելու ցեղասպանությունը և դրանով դասվելու ցեղասպանություն գործած պետությունների շարքը»: Սակայն, թուրքագետի համոզմամբ, ուժեղանում է միջազգային հանրության ճնշումը Թուրքիայի վրա ցեղասպանությունը ընդունելու համար: Ըստ նրա` Եվրոպայում այժմ բավականին շատ են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտողները, իսկ Ամերիկայում եթե մի ժամանակ ցեղասպանության մասին խոսողն ընկալվում էր որպես հայերի կողմից վարձված, ապա հիմա նա, ով ժխտում է ցեղասպանությունը, համարվում է թուրքերի կողմից վարձված:
Ռ. Սաֆրաստյանի կանխատեսմամբ՝ այս անգամ ավելի մեծ շանսեր կան, որ ԱՄՆ Կոնգրեսում կընդունվի 106 բանաձևը. «Ցեղասպանության ճանաչման ընդհանուր գործընթացը տանում է նրան, որ Թուրքիայի վրա ճնշումն ուժեղանում է»:
Ինչ վերաբերում է հայ - թուրքական հարաբերություններին, ներկա փուլը նա պայմանավորում է թուրքական վերնախավի վերաբերմունքով Հայաստանի նկատմամբ, քանի որ Հայաստանն իր կողմից արդեն քայլեր արել է. «Եթե թուրքական վերնախավը չի վերանայում իր վերաբերմունքը, ի՞նչ սկզբունքային քայլ կարող է լինել»:
Ըստ նրա` այս 15 տարիների ընթացքում Հայաստանը Թուրքիայի նկատմամբ ունեցել է «եվրոպականացված» վերաբերմունք` առաջարկելով առանց նախապայմանների բանակցել, և Թուրքիան օգտվել է ու ճնշումներ գործադրել Հայաստանի վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել