Արցախի ռադիոն 80 տարեկան է
Այսօր Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում կնշվի Արցախի հանրային ռադիոյի ստեղծման 80-րդ եւ Արցախի հանրային հեռուստատեսության 20-րդ տարեդարձը:
Ռադիոյի 80-րդ տարեդարձի կապակցությամբ օրերս ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի հանրային ռադիոյի խմբագիր Նվարդ Ալեքսանյանին, Արցախի հանրային ռադիոյի հաղորդավար Սեդա Վանյանին «Վաչագան Բարեպաշտ» մեդալով եւ Արցախի հանրային ռադիոյի հնչյունային ռեժիսոր Լյուդմիլա Ազատյանին «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրելու մասին:
ԼՂՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով` ծննդյան 50-ամյակի կապակցությամբ եւ ռադիոյի ու հեռուստատեսության բնագավառներում երկարամյա գործունեության, ցուցաբերած մասնագիտական բարձր վարպետության համար Գարիկ Գրիգորյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր ժուռնալիստի պատվավոր կոչում£
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել