HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կադրային փոփոխություններ Գյումրու քաղաքապետարանում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո խոստացել էր աշխատանքից ազատել այն բաժնի պետերին, ովքեր արհեստական խոչընդոտներ են ստեղծում` անհարկի տանել-բերելով ժողովրդին: Սակայն օրերս պարզվեց, որ իրականում քաղաքապետի նպատակը ոչ թե վատ կադրերից ազատվելն էր, այլ ՕԵԿ-ականներին աշխատանքի տեղավորելը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` այս կերպ Գյումրիի քաղաքապետը իր երախտագիտությունն է հայտնում ընտրություններում իրեն սատարած Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանին: նցած շաբաթ քաղաքապետը աշխատանքի ընդունեց ՕԵԿ-ական Ռուդիկ Հովհաննիսյանին` նրա համար փոխքաղաքապետի նոր հաստիք ստեղծելով, նմանապես իր կառույց հրավիրեց ՕԵԿ-ական Համլետ Սարուխանյանին` նրան առաջարկելով բավականին եկամտաբեր համարվող առևտրի ու սննդի բաժնի վարիչի պաշտոնը: Ի դեպ, վերջինս Արթուր Բաղդասարյանի ղեկավարած Եվրոպական քոլեջի Գյումրիի մասնաճյուղի տնօրենն է: Իսկ մշակույթի բաժնի ղեկավարի հաստիքը առաջարկեց իր երեխաների ուսուցչին` Գյումրիի մանկավարժական ինստիտուտի դասախոս, Հանրապետական կուսակցության անդամ Գրիգոր Աղանյանին, ով, ի դեպ, իր թեկնածությունը առաջադրեց ավագանու ընտրություններին, սակայն չանցավ: Տեղեկացնենք, որ մշակույթի բաժնի նախկին վարիչին` Արա Պապանյանին, որպես պատիժ քաղաքապետը գրեթե մատնեց պարապուդի` ուղարկելով Հովհաննես Շիրազի տուն-թանգարան` որպես տնօրեն: Զավեշտալին այն է, որ քաղաքապետը ժամանակին առիթ ունեցել էր աշխատել ՕԵԿ-ական կադրերից ոմանց, մասնավորապես Մոսկովյան շրջանի շրջկոմի քարտուղար Ռուդիկ Հովհաննիսյանի հետ, սակայն «յոլա չգնալու» պատճառով վերջինս «ընդմիշտ» հեռացել էր: Ընթերցողին տեղեկացնենք, որ խորհրդային տարիներին` իր կարիերայի սկզբում, Վարդան Ղուկասյանը մի քանի օրով աշխատել է որպես Մոսկովյան շրջկոմի քարտուղարի`Ռուդիկ Հովհաննիսյանի տեղակալ, այժմ դերերը փոխվել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter