Պարգևատրվեցին ճարտարապետները
Երեկ «Երևաննախագիծ» ինստիտուտի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ քաղաքապետարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը «երկարամյա բարեխիղճ աշխատանքի և Երևան քաղաքի քաղաքաշինական ծրագրերին ակտիվ մասնակցության համար» ոսկե մեդալով պարգևատրեց ինստիտուտի գլխավոր ճարտարագետ Ալբերտ Շաքարյանին և Գլխավոր հատակագծերի բաժնի վարիչ Պետրոս Սողոմոնյանին:
Պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին ինստիտուտի մեծաթիվ աշխատակիցներ:
«Այսօր բազմաթիվ շինարարական աշխատանքներ են կատարվում Երևան քաղաքում, ծրագրային մեծ համալիրներ են կառուցվում, և հիմնական նախագծային աշխատանքները կատարվում են «Երևաննախագիծ» ինստիտուտում, ցանկություն եմ հայտնում բոլորիս անունից, որ հետագա տասնամյակների ընթացքում «Երևաննախագիծը» հպարտությամբ և մեծ պատասխանատվությամբ կատարի իր առաքելությունը Երևան քաղաքի նկատմամբ»,- ասաց քաղաքապետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել