Էլեկտրոնային աճուրդով «Բջնին» հանվել է վաճառքի
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը դեկտեմբերի 19-ին, ժամը 17.19-ից սկսել Է «Բջնի» հանքային ջրերի գործարանի գույքի եւ գույքային իրավունքների հարկադիր էլեկտրոնային աճուրդը: Հիշեցնենք, որ այս գործարանը պատկանում է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:
Գործարանի գույքի մեկնարկային գին սահմանվել է` 4 934 843 264.3 դրամ:
Աճուրդը կտեւի 10 օր` մինչեւ դեկտեմբերի 29-ը, ժամը 17.19:
Ըստ ԴԱՀԿԾ-ի` աճուրդով վաճառվում է`
«Բջնի» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ի գույքը՝ ներառյալ ապրանքային նշանները եւ գույքային իրավունքները
1. Անշարժ գույք`
ա. «Բջնի» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, գյուղ Բջնի հասցեում գտնվող արտադրամասը, ընդհանուր մակերեսը՝ 341.86քմ, կառուցված 1975-1980-ական թթ., մեկ հարկանի տուֆ քարից, բետոնածածկ, դռները՝ երկաթյա, ունի նաեւ պոմպակայան՝ 31.62քմ, , ավազան-պարզարան՝ 37.84քմ, վարչաարտադրական մասնաշենք՝ 48.02քմ, սանհանգույց՝ 7.68քմ, անցակետ-պահակատուն՝ 31.72քմ, հենակետ՝ 44.5գմ, պարիսպ՝ 115.5գմ, ունի արդյունաբերական նշանակության հողամաս՝1521քմ, արտադրամասը ունի նաեւ վարձակալության իրավունքով 71քմ հողամաս՝ գործարանի սպասարկման համար։
բ.«Բջնի» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, քաղաք Չարենցավան, Գործարանային 8 հասցեում գտնվող արտադրական օբյեկտ , որի կազմում են.
Վարչատնտեսական մասնաշենք՝ 2214.1քմ, կառուցված 1975-1980-ական թթ., երկու հարկանի, նկուղով, շինության հիմքը՝ երկաթբետոնե, պատերը՝ տուֆ քարից, տանիքը՝ մետաղական, դռները եւ պատուհանները եվրոպական արտադրության, ունի նաեւ վերանորոգման փուլում գտնվող հատված, դռները եւ պատուհանները՝ փայտյա, պատերը՝ առանց հարդարման, անավարտ վիճակում։
Պահեստ N 1, մակերեսը՝ 161.1քմ, պատերը՝ տուֆ քարից, տանիքը՝ մետաղական, հարդարումը բացակայում է:
Պահեստ N 2, մակերեսը՝ 122.6քմ, տուֆ քարից, տանիքը՝ մետաղական, հարդարումը բացակայում է։
Պահեստ N 3, մակերեսը՝ 41.1քմ, պատերը՝ տուֆ քարից, տանիքը՝ մետաղական, հարդարումը բացակայում է։
Պահեստ N 4, մակերեսը՝ 950.4քմ, պատերը՝ տուֆ քարից, շինության տանիքից առկա են միայն մետաղական կոնստրուկցիաները, դռները եւ հարդարումը բացակայում են։ Ջրահովարան, մակերեսը՝ 34.0քմ, խորությունը՝ 1.7մ, շինության հիմքը եւ պատերը՝ երկաթբետոնե, հարդարումը բացակայում է։
Կաթսայատուն, մակերեսը՝ 103.4քմ, պատերը՝ տուֆ քարից, տանիքը՝ մետաղական, դարպասները՝ լավ վիճակում, հարդարումը բացակայում է։
Արտադրական մասնաշենք, մակերեսը՝ 8389.1քմ, երկու հարկանի, հիմքը եւ ծածկը՝ երկաթբետոնե, պատերը՝ տուֆ քարից, տանիքը՝ մետաղական, դռները եւ պատուհանները՝ եվրոպական արտադրության, ունի վերանորոգված եւ վերանորոգման փուլում գտնվող հատվածներ, ցանկապատ, երկաթգիծ, ասֆալտապատ տարածք:
Արտադրական նշանակության սեփականության իրավունքով գրանցված հողամաս՝ 75000քմ՝ օտարման դեպքում կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու պայմանով։
Գործարանային 8 հասցեում գտնվող անշարժ գույքը հանդիսանում է գրավի առարկա։
2. Հոսքագծեր (մի մասը գրավադրված), սարքեր եւ սարքավորումներ, հանգույցներ, հումք նյութեր եւ այլ ապրանքատեսակներ։
3.Ավտոմեքենաներ (մարդատար եւ բեռնատար), թվով 46 անվանում (մի մասը գրավադրված)։
4. Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող պոմպակայանից մինչեւ Չարենցավան քաղաքի Գործարանային 8 հասցեում գտնվող արտադրամաս հանքային ջուր մատակարարող 7.7 կմ երկարությամբ 79-100մմ տրամաչափի չժանգոտվող խողովակաշար։
5. Ոչ նյութական ակտիվներ, հատկապես «Բջնի» եւ «Նոյ» ապրանքային նշաններ եւ գույքային իրավունքներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել