Էդվարդ Նալբանդյանը Ղարաբաղում է
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Ինչպես նշված է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայք-էջում, հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական երկու հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության ընդլայնման, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի եւ հեռանկարների հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը:
Ի դեպ, նախատեսված էր, որ Էդվարդ Նալբանդյանը հանդիպումից հետո կպատասխանի լրագրողների հարցերին, սակայն հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարարը նախընտրեց ԶԼՄ-ների հարցերին չպատասխանել:
Մեր տվյալներով` Էդվարդ Նալբանդյանը այսօր դասախոսություն է կարդալու Արցախի պետական համալսարանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել