HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յոթի գործը» հետաձգվեց մինչև դեկտեմբերի 23-ը

Եկժամյա ընդմիջումից հետո «Յոթի գործը» քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը: Դատավորի ինքնաբացարկի մինորդություն ներկայացրեց նաև փաստաբան Հովիկ Արսենյանը. «Նույն քրեական գործից չորս մեղադրական դատավճիռներ է արձակվել` Մուշեղ Սաղաթելյանի, Կարեն Թարխանյանի, Արմեն Սարգսյանի և Վարդան Գասպարյանի նկատմամբ: Նույն անձինք այժմ տուժողներ կամ վկաներ են, բնականաբար, նա արդեն կանխակալ վերաբերմունք է տվել այդ գործին, և համաձայն ՀՀ քր. դատ. օրենսգրքի 90 հոդվածի առաջին կետի՝ դատավորը այլևս իրավունք չունի նախագահել այս նիստը»: Դատավոր Մ. Մարտիրոսյանը հետաձգեց նիստը մինչև դեկտեմբերի 23-ը, ժամը 12:00-ն: Փաստաբան Ստեփան Ոսկանյանը համոզված է, որ եթե նիստը արդեն նախօրոք նշանակվեց, ուրեմն պարզ է, որ մերժվելու է նաև Հովիկ Արսենյանի միջնորդությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter