Որակյալ սերմացու` Սյունիքից
Սյունիքի սերմ արտադրողների միությունը այս տարի հաղթող է ճանաչվել «ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության» կազմակերպության նախաձեռնած աշնանացան ցորենի սերմացուի մատակարարման մրցույթում եւ հանրապետության 10 մարզերին մատակարարել է 645 տ որակյալ եւ կոնդիցիոն սերմանյութ: Յուրաքանչյուր մարզին հատկացվել է 64,5 տ սերմանյութ, նույնքան էլ վաճառվել է շուկայում:
2008թ-ին մարզի սերմ արտադրողների միության ֆերմերների կողմից արտադրվել է աշնանացան ցորենի 48տ «սուպեր-էլիտար», 215 տ
«էլիտար», 1200 տ առաջին վերարտադրության սերմանյութ` հիմնականում «Բեզոստայա-1», «Ումանկա», «Կրոշկա», «Նաիրի-68», «Ախթամար» սորտեր, գարնանացան գարու 16 տ «Սուպեր-էլիտար», 60 տ «էլիտար», 450 տ առաջին վերարտադրության սերմանյութ` հիմնականում տեղական եւ ուկրաինական սորտեր: 2009-ին մարզում կշարունակվի աշնանացան ցորենի, գարնանացան գարու եւ գերմանական վեց տեսակի հաճարի տնկարանային տնտեսության գործի կազմակերպումն ու կատարելագործումը եւ նշված կուլտուրաների նոր արդյունավետ սորտերի փորձարկումները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել