Սպառնում են ջրազրկել
«Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի աշխատակիցները այցելում են բաժանորդների բնակարանները, ու ովքեր մինչեւ ջրաչափ տեղադրելը նախկինում պարտք ունեին ձեռնարկությանը, պահանջում են վճարել պարտքը: Հակառակ դեպքում «Հայջրմուղկոյուղու» աշխատակիցները սպառնում են կապարակնքել ջրաչափերն ու ջրազրկել բնակիչներին: «Ամուսիններով Կապանի կոմբինատում էինք աշխատում, հարկադիր պարապուրդի են ուղարկել, հասկանում ենք, որ պարտքը պիտի փակենք, բայց հենց այս օրերի՞ն: Հազիվ Ամանորի սեղանին պիտի մի բան դնենք»,- մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց Կապանի Ձորք թաղամասի բնակչուհի տիկին Լալան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել