HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

11 ամսում Ղարաբաղում գրանցվել է 3 հազարից ավելի ամուսնություն

2009 թվականին շարունակվելու է նորաստեղծ ընտանիքներին ամուսնության միանվագ նպաստի տրամադրման ծրագիրը, ըստ որի, յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիքի տրամադրվում է 300 հազար դրամ: Ծրագրի ծախսերը 2009-ին կկազմեն 180 մլն դրամ, ինչը կհերիքի 600 նորաստեղծ ընտանիքների: Հիշեցնենք, որ այս տարի այդ նպատակով հաստատված բյուջեով այն կազմում էր 450 մլն, իսկ ճշտված բյուջեով` 906. 5 մլն դրամ: 2008թվականի տարեսկզբին նախատեսված 1500 զույգի փոխարեն իրենց ամուսնությունը գրանցել են կրկնակի թվով զույգեր: Ինչպես Հետքին տեղեկացրեցին ԼՂՀ արդարադատության նախարարությունում, դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակներում ընդհանուր առմամբ գրանցվել է 3007 ամուսնություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter