HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գուրգեն Մուշեղյան.«2008թ-ը Երեւան քաղաքի առողջացման տարին էր»

Այսօր «Երեւան նախագիծ» ինստիտուտի 50-ամյա տարելիցի կապակցությամբ «Տեսակետ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ինսիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը այս տարին գնահատեց, որպես Երեւան քաղաքի առողջացման տարի: Ըստ նրա` այսօր տոն է ցանկացած քաղաքացու համար, քանի որ բոլորս ենք վայելում «Երեւան նախագծի» իրականացրած շինաշխատանքների արդյունքները: Գորգեն Մուշեղյանը, ամփոփելով տարին այն, ասաց, որ այն ծավալի ճանապարհաշինարարական աշխատանքներ, որոնք ավարտվեցին այս տարի, երկար տարիներ չէին կատարվել: Գ. Մուշեղյանի խոսքերով նախագծային ինստիտուտը կատարել է իր այս տարի իր վրա դրված բոլոր պարտավորությունները` վերակառուցվել են ճանապարհներ, կառուցվել են վերգետնյա եւ ստորգետնյա անցումներ, գազամատակարարման աշխատանքներ: Գուրգեն Մուշեղյանին հատկապես ուրախացրել է երիտասարդների ակտիվ ներգրավումը շինաշխատաքներում: Նրա համոզմամբ` այդ աշխատանքների արդյունքում երիտասարդ մասնագետների բավականին լուրջ խումբ ձևավորվեց: 2009 թ կատարվելիք աշխատանքների մասին հստակ խոսել Գուրգեն Մուշեղյանը չցանկացավ. «Մենք կատարում են մոնիտորինգի աշխատանքներ, ծրագրերի վերլուծություն եւ դրանց վրա կազմում հետագա քաղաքաշինական ծրագրերը»: Խոսելով կենտրոնում մշտական առկա խցանումների խնդրի մասին` ասաց, որ պետք է այնպես անել, որ կենտրոն մտնեն միայն այն սպասարկող տրանսպորտային միջոցները եւ այս դեպքում, ըստ Մուշեղյանի, կբեռնաթափվի կենտրոնը: Երկրորդ խնդիրը Գ.Մուշեղյանի մեկնաբանմամբ տրասնպորտային վիճակն է եւ կանգառների բացակայությոնըը. «Փողոցների մեծ մասը վերածվել են ավտոկանգառների, եթե մեքենաները փողոցներում չկանգնեն խցանումներ չեն լինի, դրա համար էլ քաղաքապետարանում առաջնային խնդիր է դրված ծրագրի վերգետնյա եւ ստորգետնյա ավտոհանգրվանների կառուցումը»: Իսկ ինչ վերաբերում է քաղաքի գեղագիտական տեսքի եւ ընդհանրապես դրա համապատասխանությանը քաղաքաշինական նորմերին, Գ. Մուշեղյանը ասաց, որ այժմ ցանկացածը, ով որոշակի փորձ ունի այս ասպարեզում ազատ լիցենզիա է ստանում եւ կարող է առաջ քաշել իր նախագիծը: Գ. Մուշեղյանը կարծում է, որ բազմազանությունը անհրաժեշտ է. «Գոյություն ունի շուկա, եթե եւ ազգաբնակչության եւ մասնագետների եւ պատվիրատուի կողմից տվյալ նախագծողը չընկալվի և չընդունվի ոչ իր որակական, ոչ աշխատանքային հատկանիշներով, ուրեմն նրան էլ չեն պատվիրի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter