HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ընդունել է «Սիտրոնիկս»-ի նախագահին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական «Սիտրոնիկս» ԲԲԸ-ի նախագահ Սերգեյ Ասլանյանին, փոխնախագահ Սերգեյ Ուրեզչենկոյին եւ Հայաստանում ընկերության լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանին։ Կողմերը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ «Սիտրոնիկս» ընկերության նախագահ Սերգեյ Ասլանյանը ներկայացրել է իր ղեկավարած խոշորագույն բարձրտեխնոլոգիական ընկերության գործունեությունը, ՌԴ դաշնային նպատակային ծրագրերում ունեցած մասնակցությունը, միջազգային կապերը եւ ներկայացվածությունը ԱՊՀ, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ու մի շարք այլ երկրներում, ինչպես նաեւ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության առաջիկա նախաձեռնություններն ու ծրագրերը։ «Սիտրոնիկս»-ի նախագահը, մասնավորապես, խոսել է «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով ՌԴ-ին փոխանցված «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում գիտահետազոտական տիպի ազատ տնտեսական գոտու ստեղծման հնարավորության մասին, ինչը Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի հանձնարարականներից է։ Սերգեյ Ասլանյանն անդրադարձել է նաեւ «Սիտրոնիկս» ընկերության մասնակցությամբ ՀՀ-ում վենչուրային ներդրումների հիմնադրամի ստեղծմանը, նշելով, որ ընկերությունը պատրաստ է կարճ ժամկետում ներկայացնել այդ հարցում փոխգործակցության իր ծրագիրը։ Վարչապետը կարեւորել է «Սիտրոնիկս» ընկերության հետ համագործակցությունը եւ վստահություն հայտնել, որ ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտում այն փոխշահավետ եւ արդյունավետ կլինի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter