Հարձակվում են բենզալցակայանների վրա
Երեկ` ժամը 01.20-ին, երկու անհայտ անձինք ներխուժել են Շամպայն գինիների գործարանի դիմաց գտնվող «Միկա» ՍՊԸ պատկանող բենզալցակայան եւ զենքի սպառնալիքով հերթափոխի պետ Ալբերտ Ն.-ից, հափշտակելով 93.000 դրամ ու «Նոկիա» բջջային հեռախոս, դիմել են փախուստի: Նույն ժամին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Ֆլեշ» ՍՊԸ պատկանող բենզալցակայանում տեղի է ունեցել ավազակային հարձակում:
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, 3 անհայտ անձինք ներխուժել են նշված բենզալցակայանի հերթափոխի սենյակ եւ զենքի ու դանակի սպառնալիքով լիցքավորողներից հափշտակելով 104.000 դրամ` դիմել են փախուստի: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել