HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է նախկին «օրենքով գող»

Երեկ` ժամը 10.00-ին, ոստիկանները թմրամիջոցներ պահելու կասկածանքով Լենինգրադյան փողոցի թիվ 38 շենքի բակից բերման են ենթարկել նախկինում «օրենքով գող»-ի համարում ունեցող 56-ամյա Էդուարդ Ա.-ին` «Շուրիկ» մականունով: «Նրա բաճկոնի գրպանից անձնական զննությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված խոհանոցային 1 շերեփ, որի պատերին առկա է շագանակագույն ափիոնի նմանվող նյութ եւ 5 մուգ շագանակագույն բամբակներ` ափիոնի նմանվող չոր նյութով: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության ծառայությունը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին եւ 5-ին, դարձյալ թմրանյութ պահելու կասկածանքով, ձերբակալվել էին «օրենքով գողեր» Արմեն Պ.-ն` «Արմենչիկ» մականունով եւ Ռոստոմ Խ.-ն` «Ռոստիկ» մականունով: Ավելի ուշ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը հայտարարեց, թե լուրջ պայքար է տարվելու, որպեսզի հասարակության մեջ «օրենքով գողեր» չլինեն: 2008 թ. ընթացքում Հայաստանում ազատությունից զրկվել են հինգ «օրենքով գողեր»` նախկինում «օրենքով գող» Էդուարդ Ա.-ին չհաշված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter