HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտին Վարդազարյան. «Ամեն հանած ձայն երգ չէ»

Ինչպես են պահպանվում եւ արժեւորվում մշակութային արժեքները: Կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը եւ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը Հայացք ակումբում փորձեցին պատասխանել հարցին: Ըստ Ռ. Մաթեւոսյանի` մշակութային արժեքների պահպանման համար պետք է համակարգված պետական միջամտություն եւ ժողովրդի զգոնությունը, ինչը արտիստը կարեւորում է նոր ձեռքբերումներ ունենալ առումով. «Մշակույթը քաղաքականության մեջ էլ մեծ դեր ունի, մենք աշխարհին ներկայանում ենք որպես դարավոր մշակույթ ունեցող, ինչը նշանակում է նաեւ, որ ժողովուրդն էլ իրավունք չունի աչքի պոչով նայել մշակույթի ոլորտին»: Ռ. Մաթեւոսյանը շնորհակալ է այսօրվա իշխանությանը եւ հատկապես նախագահին, որի հրամանով բոլոր երաժշտական խմբերը` Արեւիկը, Սիմֆոնիկ նվագախումբը, Մերանգուլյանի անսամբլը վերականգնվեցին. «Շատ ուրախ ենք, որ հունվարից պետք է մեր գործունեությունը ամբողջական ծավալով կատարենք»: Մարտին Վարդազարյանն էլ գտնում է, որ մշակույթի ոլորտում առկա է վտանգ, քանի որ մոռացված են արժեքները. «Մասսայական հիպնոսի միջոցներ օգտագործելով` կհասնեն նրան, որ այն ինչ արժեք չունի կդարձնեն արժեք, իսկ այն, ինչը ունի` անուշադրության կմատնեն»: Մ. Վարդազարյանի մոտեցումն այսօրվա երաժշտությանը հետեւյալն է. «Ամեն խոսքերով հանած ձայն երգ չէ»: Երկու բանախոսներն էլ ընդդիմանում են երգարվեստում տիրող իրավիճակին, երբ «ամեն օր աստղ է ծնվում կամ աստղիկ են դառնում եւ նրանց ամսագրեր եւ էջեր են նվիրվում»: Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչպես է գնահատում Ռուբեն Մաթեւոսյանը իր աշակերտներից Արման Հովհաննիսյանի արվեստը. «Գիտեք` ինքը պրոֆեսիոնալ երգիչ է, իմ դասարանն է ավարտել, նա պատրաստ է երգել ցանկացած երգ, ուրիշ խնդիր է, թե շուկան նրան ինչ է պարտադրում, որովհետեւ հանդիսատեսն է չափանիշը ցանկացած երգչի»: Այս պատասխանին ինդդիմացան լրագրողները: Արվեստի վաստակավոր գործիչ Մ. Վարդազարյանը, ամփոփելով տարին, երկու մշակութային միջոցառում է առանձնացնում, որոնք այս տարվա ձեռքբերումն էին.« Հայկական ջազի տարին էր եւ Երգում է 70-ականների Երեւանը միջոցառումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter