ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կայցելեն Արցախ
Դեկտեմբերի 19-21-ը ՀՀ «ՀԱՅԱՍԱ» եւ ԼՂՀ «ՀԱՅԿԻ ՍԵՐՈՒՆԴ» երիտասարդական հասարակական կազմակերպությունները Լեռնային Ղարաբաղում նախատեսում են անցկացնել «Ճանաչենք իրար» խորագրով ՀՀ ազգային փոքրամասնությունների միջմշակութային պատմաճանաչողական այց Արցախ: Ծրագրին կմասնակցեն շուրջ 50 հոգի`ՀՀ-ում գրանցված 10 ազգային փոքրամասնությունների (ասորիներ, բելոռուսներ, գերմանացիներ, եզդիներ, լեհեր, հրեաներ, հույներ, ռուսներ, վրացիներ, քրդեր) ներկայացուցիչներ, հյուրեր, լրագրողներ:
Ինչպես նշում են կազմակերպիչները, միջոցառման նպատակն է ազգային փոքրամասնություններին ծանոթացնել Լեռնային Ղարաբաղը` իր առանձնահատկություններով, պատմամշակութային արժեքներով, հնարավորություն ստեղծել ԼՂՀ երիտասարդական կազմակերպություններին ծանոթացնել ծրագրին մանակցող ազգային փոքրամասնությունների, նրանց գործունեության, մշակութային առանձնահատկությունների եւ ազգային արժեքների հետ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է յուրաքանչյուր համայնքի կողմից 10 րոպեանոց ֆիլմերի ցուցադրում, որոնցում տվյալ համայնքը կներկայացնի իր ազգային, կրոնական եւ մշակութային առանձնահատկությունները, կենցաղն ու սովորույթները: Նախատեսվում է նաեւ այցելություն Շուշի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել