HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննադատական վերաբերմունքը չի հանդուրժվում

Ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիություն ստանալու դիմումը կրկին մերժելու կապակցությամբ Հայ Ազգային կոնգրեսը երեկ տարածել է հայտարարություն. «Սերժ Սարգսյանը երրորդ անգամ մերժեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Հայ կամավորների համախմբում ազգային-քաղաքական նախաձեռնության համակարգող, Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանի` ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը: Նրա նախորդ երկու դիմումները մերժելը, նրան շինծու մեղադրանքով մեկուկես տարի որպես քաղբանտարկյալ բանտում պահելը չեն հագեցրել վարչախմբի պարագլուխների քինախնդրությունը իր գիտակցական կյանքը հայրենիքին ու ազգային հարցերին նվիրած ազատամարտիկի նկատմամբ: Պատճառն ընդհանրական է. նրանք չեն կարող հանդուրժել որեւէ մեկին, անկախ նրա վաստակից ու համարումից, լինի դա Հայաստանից, թե Սփյուռքից, որը կհամարձակվի քննադատական վերաբերմունք արտահայտել վարչախմբի տխրահռչակ գործունեության նկատմամբ»,- նշված է կոնգրեսի հայտարարությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter