Հայր Տարիելը դարձել է հայերի համախմբման խորհրդանիշ
Այսօր հայ-վրացական հարաբերությունները կրկին քննարկման առարկա էին դարձել, այս անգամ` երիտասարդների կողմից: "Միտք" վերլուծական կենտրոնի վերլուծաբան Վահե Սարգսյանը Լոռվա մարզի երիտասարդներին և ներկաներին պատմեց Լոռվա նախկին ու ներկայիս սահմանների մասին, այնուհետև անդրադարձավ վերջերս այդ մարզի եկեղեցիների նկատմամբ վրացիների հավակնությանը: Բանախոսը համոզված է, որ այդ եկեղեցիները երբևէ վրացական չեն եղել, և վրացիների պահանջը բացարձակ անհիմն է:
Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին` Վահե Սարգսյանը նշեց. "Թիֆլիսահայությունը և ջավախքահայությունը միշտ էլ Հայաստանի համար ծանր բեռ են եղել: Թիֆլիսահայությունը այսօր մեր ազգային խայտառակությունն է, 82 000 մարդը քիչ թիվ չէ, և այն կարող է գործոն դառնալ": Վահե Սարգսյանը գտնում է, որ թիֆլիսահայերի միախմբությունը կարող է շատ հարցեր լուծել, որը դեռ չկա:
Բանախոսը գտնում է, որ փոխարենը Տարիել Սիկինչելաշվիլուն արդեն ճանաչում է ողջ հայ ժողովուրդը, "մնացել է, որ Տարիելի կիսանդրին կանգնեցնեն Հայաստանում, որովհետև ինչ-որ տեղ նա միավորում է հայերին": Սակայն բանախոսը վստահ է, որ Տարիելը վրացական պետությունն է խորհրդանշում, որի դեմ վիրահայությունը պետք է համախմբված հանդես գա: Եթե մեր հայությունը գործոն դանա, մի մարդու պես ոտքի կանգնի, կարելի է հասնել ինչ-որ արդյունքի:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Վլադիմիր Գևորգյանն էլ, ողջունելով երկու երկրների նախագահների վերջերս կնքած համաձայնագիրը Երևան-Բաթումի ճանապարհի վերաբերյալ, նշեց, որ այստեղ համընկել են երկու երկրների շահերը, թեկուզ Վահե Սարգսյանը պնդում էր, որ ռուս-վրացական հակամարտության պայմաններում դա ավելի շատ ձեռնտու է Վրաստանին, քանի որ այլընտրանքային ճանապարհ է վրացիների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել