HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկապարտեզները ջեռուցվում են ավանդական եղանակով

Կապանի մանկապարտեզներն այս տարի եւս ջեռուցվում են ավանդական եղանակով` փայտով: Ըստ քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Անուշ Սիմոնյանի`գազով ջեռուցվում է միայն քաղաքի թիվ 10 մանկապարտեզը: «Գազաֆիկացվել է նաեւ թիվ 4 մանկապարտեզը, որն արդեն ունի լոկալ ջեռուցման ցանց, սակայն այն կշահագործվի դեկտեմբերից: Իսկ մինչ այդ այս նախակրթարանի խմբասենյակները եւս ջեռուցվում են փայտե վառարաններով»,- նշեց տիկին Սիմոնյանը: Չնայած յուրքանչյուր տարի մսուր-մանկապարտեզներին որոշակի քանակությամբ փայտ է տրամադրում քաղաքապետարանը, այնուամենայնիվ, վառելափայտ գնվում է նաեւ ծնողների հանգանակած գումարներից: Կրթության բաժնի պետի խոսքով՝ պարբերաբար ստուգվում է խմբասենյակների ջերմաստիճանը, ինչը համապատասխանում է նորմային: Եթե ամեն տարի այս ժամանակշրջանում մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 40-50 տոկոսով կրճատվում էր, ապա այս տարի այդ միտումը չի նկատվում: Մանկապարտեզ հաճախող 1200 երեխայից օրական հաճախելիությունն այսօր կազմում է 900 երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter