Արտաբյուջետային բանկային հաշիվ` «Հայկական սփյուռք» անվամբ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ գործադիրն իր այսօրվա արտագնա նիստում որոշել է ստեղծել բնության հատուկ պահպանվող տարածքների համապատասխան հողամասերի վարձակալության եւ (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով միջգերատեսչական մրցութային հանձնաժողով, ինչպես նաեւ հաստատել է հանձնաժողովի կազմը եւ գործունեության կարգը։
Գործադիրը Սփյուռքի նախարարության աշխատակազմին թույլատրել է ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժիններում բացել «Հայկական սփյուռք» անվամբ արտաբյուջետային բանկային հաշիվ։ Սահմանվել է, որ հիշյալ հաշվի մուտքերը բարերարների կողմից նվիրատվություններ են, իսկ ելքերը կատարվում են ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված նախահաշվով` սփյուռքի նախարարի հրամանով հայկական սփյուռքի հետ կապված ծրագրերի ֆինանսավորման նպատակով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել