Հաստատվել է նախնական եւ միջին մասնագիտական կրթության զարգացման հայեցակարը
Կառավարությունն այսօր իր արտագնա նիստում հավանություն է տվել ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության զարգացման հայեցակարգին։ Այն մշակվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության եւ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի հիմնադրույթներին, Եվրամիության անդամ երկրներում տեղի ունեցող կրթական բարեփոխումներին համապատասխան: Այս մասին հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:
Հիմք ընդունելով կրթության համակարգում արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները՝ հայեցակարգը միտված է դրանց աստիճանական զարգացմանը` նախանշելով գերակա ուղղությունները։ Որոշմամբ հավանություն է տրվել նաեւ Հայաստանում մասնագիտական կրթության բարեփոխումների 2009-2011թթ. միջոցառումների ծրագրին եւ ժամանակացույցին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել