HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջգերատեսչական հանձնաժողով` Սեւանի հարակից հողամասերի օտարման եւ կառուցապատման իրավունքի տրամադրման համար

Այսօր Արագածոտնի մարզում տեղի է ունեցել կառավարության արտագնա նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն անցկացվել է Օշական գյուղում գտնվող Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից դպրատանը, որի ընթացքում գործադիրը որոշում է ընդունել «Սեւան ազգային պարկի եւ դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման եւ քաղաքաշինական գործունեության իրականացման մասին»: Այս մասին հայտնում է կառավարության մամլո գրասենյակը: Աղբյուրի փոխանցմամբ` նախագծի մշակումը պայմանավորված է Սեւանա լճի հայելու եւ ալիքի ազդեցության նիշերի` ՀՀ օրենսդրությամբ կանխատեսվող չափով բարձրացման հետեւանքով «Սեւան» ազգային պարկի եւ վերջինիս սահմանից դուրս` դեպի ցամաք, ապագա ռեկրեացիոն գոտիների կազմակերպման համար նախատեսվող եւ հարակից համայնքների վարչական սահմաններում ընդգրկված որոշակի հողամասերի օգտագործման, այդ թվում` կառուցապատման խնդիրները կանոնակարգող միջոցառումների սահմանման անհրաժեշտությամբ։ Առաջարկվել է Սեւանա լճի կենտրոնական եւ անմիջական ազդեցության էկոլոգիական գոտիներում ընդգրկված տարածքներն առանձնացնել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ, որոնք, ըստ կառուցապատման ռեժիմների, տարանջատվում են միմյանց հարող 3 հաջորդական ենթագոտիների։ Բոլոր ենթագոտիներում պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման եւ օգտագործման իրավունքի տրամադրման համար որոշվել է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, եւ սահմանվել են դրա գործառույթներն ու իրավասությունները։ Որոշման համաձայն` սահմանված կարգին համապատասխան տրամադրված հողամասի սեփականության, կառուցապատման կամ օգտագործման իրավունքի պայմանագրերը կնքվում են առաջին եւ երկրորդ ենթագոտիներում` «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, իսկ երրորդ ենթագոտում` համապատասխան համայնքի ղեկավարի հետ։ Հանձնարարվել է գյուղատնտեսության նախարարին` ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ, որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 6-ամսյա ժամկետում սահմանված կարգով կառավարության քննարկմանը ներկայացնել «Սեւան» ազգային պարկի տարածքում հողամասերի օգտագործման նկատմամբ գյուղատնտեսական սահմանափակումները։ Իսկ բնապահպանության նախարարին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում վարչապետին սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել սահմանված ենթագոտիներում հողամասերի տրամադրման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման եւ գործունեության կարգի վերաբերյալ։ Հանձնարարվել է նաեւ 4-ամսյա ժամկետում սահմանված կարգով կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ` «Սեւան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սեւան» ազգային պարկի եւ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը հաստատելու մասին» կառավարության որոշման դրույթներին համապատասխանեցնելու վերաբերյալ, ինչպես նաեւ մեկ տարվա ժամկետում ապահովել մինչեւ այս որոշումն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով կնքված «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացված հողատարածքներից վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագրերի համապատասխանեցումը սույն որոշման պահանջներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter