Սահմանվել են համայնքների խոշորացման չափորոշիչները
Այսօր գործադիրը կառավարության նիստի ժամանակ հավանություն է տվել «Միջհամայնքային միավորումների ձեւավորման եւ համայնքների խոշորացման հայեցակարգային մոտեցումներին»: Արտագնա նիստը գումարվել է Արագածոտնի մարզում` Օշական գյուղում գտնվող Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից դպրատանը: Այս մասին հայտնում է կառավարության մամլո գրասենյակը:
Հիշյալ խնդիրների անհրաժեշտությունը կարեւորվել է այն հիմնավորմամբ, որ ակտիվ տարածքային քաղաքականության մշակումը եւ իրականացումը, որը նպատակաուղղված կլինի տարածքային զարգացման անհամաչափությունների մեղմացմանն ու հետ մնացող տարածքների տնտեսական զարգացման արագացմանը, կառավարության ռազմավարական գերակայություններից մեկն է։ Ընդ որում` տարածքային զարգացման անհամաչափությունների պատճառներից է տեղական ինքնակառավարման համակարգում մեծ թվով փոքր եւ թույլ կարողություններով համայնքների առկայությունը։
Փաստաթղթի համաձայն` պետության կողմից իրականացվող լիազորությունների եւ ֆինանսական միջոցների ապակենտրոնացման գործընթացներին զուգահեռ, ելնելով բնակչության շահերից եւ տնտեսական նպատակահարմարությունից, համայնքային խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով, օրենքով սահմանված կարգով համայնքները կարող են կամավոր եւ կառավարության նախաձեռնությամբ միավորվել միջհամայնքային միավորումներում։ Որոշման մեջ սահմանվում են նաեւ համայնքների խոշորացման չափորոշիչները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել