HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զբոսաշրջիկների թիվը աճել է 15%-ով

ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն Ղարաբաղ այցելած զբոսաշրջիկների մեջ մեծամասնություն են կազմում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կանադայի, Ռուսաստանի, Իրանի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները: 2007թ. համեմատությամբ, զբոսաշրջիկների թիվը աճել է 15%-ով: ԼՂՀ այցելողների աշխարհագրության ընդլայնման միտում է նկատվում: Ընթացիկ տարում առաջին անգամ Լեռնային Ղարաբաղ են այցելել զբոսաշրջիկներ Պակիստանից, Սինգապուրից եւ Սոմալիից: Բացի էթնիկ հայերից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են այցելում բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ, մասնավորապես երիտասարդներ: Առավել հաճախակի այցելող վայրերն են պատմա-ճարտարապետական հուշարձանները եւ եկեղեցական համալիրները` Ամարաս (4-19դ.), Դադիվանք (4-13դ.), Գանձասար (13դ.) եւ այլն: 2008թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են այցելել մոտավորապես 70 լրագրողներ աշխարհի 25 երկրներից, եւ տասնյակ նկարահանող խմբեր, որոնք հաղորդումներ են պատրաստել ԼՂՀ կենսագործունեության տարբեր բնագավառների մասին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter