HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին սպառնացել է խորտկարանի մատուցողուհուն եւ նվագախմբին

Երեկ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են ստացվել, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 18.00-ից 21.00-ն ընկած հատվածում, Ազատամարտիկների փողոցում գտնվող «Ընկերների մոտ» հացատուն-խորտկարանում հաճախորդներից մեկը` 46-ամյա Մինաս Հ.-ն, մոտի ատրճանակը ներկայացնելով որպես մարտական զենք` պահել է մատուցողուհի Սոնա Խ.-ի ուղղությամբ, սպառնացել ու ստիպել է իր հետ ընկերություն անել: Այնուհետեւ հարբած վիճակում գտնվող Մինաս Հ.-ն ատրճանակն ուղղել է սրահում գտնվող նվագախմբի անդամների ուղղությամբ, վախեցրել նրանց ու հարկադրել անընդհատ նվագել: «Մինաս Հ.-ն բերման է ենթարկվել բաժին: Նա ներկայացրել է օդամղիչ ատրճանակ: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter