Քրեական հետապնդումը դադարեցվել է 26 անձի նկատմամբ
Այսօրվա դրությամբ 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո ծավալված դեպքերի պատճառով նախնական կալանքի տակ գտնվող մեղադրյալներ չկան: Քրեական գործից առանձին վարույթներ են անջատվել, եւ դատարան է ուղարկվել 90 քրեական գործ՝ 111 անձի վերաբերյալ, որոնցից 87 քրեական գործով 101 անձի վերաբերյալ կայացվել են դատական ակտեր: Այս մասին հաղորդում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
Ըստ այդմ՝
- 5 անձ արդարացվել է,
- 1 անձի վերաբերյալ քրեական գործը կարճվել է` տուժողի հետ հաշտվելու պատճառով,
- 5 անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք,
- 38 անձ պայմանականորեն ազատվել է պատժի կրումից, սահմանվել է փորձաշրջան,
- 52 անձ դատապարտվել է ազատազրկման, որից 1 անձի նկատմամբ նշանակվել է օրենքով նախատեսված պատժից մեղմ պատիժ։
«26 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, եւ նրանց մասով քրեական գործերը կարճվել են»,- ասվում է դատախազության հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել