Թե ինչպես ես չստացա ութի կարմիր վկայականը
Իմ երազած կարմիր վկայականը ես այդպես էլ չստացա: Ու մինչև հիմա, երբ հիշում եմ, որ իմ փոխարեն դա ստացավ մի ծույլիկ աշակերտ, սիրտս լցվում է թախիծով:
Դեռ առաջին դասարանից միշտ պայքարել եմ գերազանց սովորելու և, հատկապես, ութերորդ դասարանի ավարտական կարմիր վկայական ստանալու համար: Ես դա խոստացել էի իմ պապիկին:
«Քեզ հիանալի ապագա է սպասում, քանի որ շատ քիչ են քեզ նման պարտաճանաչ ու գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտները». այս կարգի արտահայտություններ հաճախ եմ լսել իմ ուսուցիչներից:
Ու ամեն անգամ նման խոսքեր լսելիս ավելի էի ոգևորվում և ձգտում ավելիին, քանի որ իմ ընտանիքի ողջ ուշադրությունն ինձ վրա էր և իմ աննշան հաջողությունը երջանկացնում էր նրանց: Ու տեսնելով, որ իմ հաջողություններն այդքան մեծ ուրախություն էին պարգևում իմ ընտանիքին' տարեց տարի մեծանալով' իմ առջև հստակ նպատակ էի դրել. հասնել այդ վկայականին: Շարունակությունը` այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել