«Հայ Ձմեռ պապ-2009»
«ԱրմենիաՆաու» ինտերնետային շաբաթաթերթը, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը և Հայ Առաքելական Եկեղեցու «Շողակաթ» հեռուստաընկերությունը, հովանավորությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ուրբաթ` դեկտեմբերի 19-ին` ժամը 18.00-ին, հրավիրում են Ձեզ «Մոսկվա» կինոթատրոն` մասնակցելու «Հայ Ձմեռ պապ-2009» լրագրողական բարեգործական ֆիլմի շնորհանդեսին:
Ֆիլմը 12 մասից բաղկացած վավերագրություն է: Հեռուստաակնարկներից 8-ը ներկայացնում են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում բնակվող սոցիալապես անապահով 8 ընտանիքի պատմություն` կոչ անելով մասնակցել նրանց ծանր կյանքը բարելավելու գործին: Մյուս 4-ը նախորդ` «Հայ Ձմեռ պապ-2008» բարեգործական ակցիայի հաշվետվություններն են. շուրջտարյա ակցիայի արդյունքների ամփոփումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի, բազմաթիվ տեղացի և սփյուռքահայ բարերարների, պետական և հասարակական կազմակերպությունների համագործակցային մասնակցության օրինակ է, նրանց շնորհիվ ոտքի կանգնող ընտանիքների հետ աշխատանքի` հասարակությանն առաջարկվող մոդել:
Ֆիլմը պատրաստվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ` շարունակելով Հայաստանի և ԼՂՀ սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերին ու խնդիրներին անդրադառնալու ընդհանուր գործունեությունը, որ տարիներ ի վեր վարում են երկու հիմնադրամները:
Նախագծի հեղինակներ` Ա. Պետրոսյան և Տ. Պասկևիչյան, ռեժիսոր` Կ. Ադամյան, օպերատոր` Ա. Շահինյան:
Այցելելով www.ArmeniaNow.com «Հայ Ձմեռ պապ» բաժինը` Դուք կարող եք կարդալ հերոսների մասին պատմող հոդվածները և ծանոթանալ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի պատմությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել