HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրինյանների դատաքննությունը կրկին հետաձգվել է

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամ, սկաուտական շարժման առաջնորդ Գուրգեն Շիրինյանի, նրա հոր եւ հորաքրոջ՝ Հարություն ու Կարինե Շիրինյանների երեկվա դատական նիստը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 24-ը: «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանի խոսքերով, ով որպես դիտորդ մասնակցում է «Միասնական Ջավախքի» ակտիվիստների դատական նիստերին, դատավարության հետաձգման որեւէ կոնկրետ բացատրություն չի եղել: Հետքի տեղեկություններով` այժմ սկսվել են հետապնդումները Գուրգեն Շիրինյանի հարազատների նկատմամբ: Վերջերս քրեական գործ է հարուցվել Գուրգեն Շիրինյանի հորաքրոջ որդու՝ Արթուր Նահապետյանի նկատմամբ: Նա գյուղի խանութի տիրոջից ապառիկ ապրանք է վերցրել 170 լարի (շուրջ 31,000 դրամ) գումարի չափով: Խանութի տիրոջը կանչել են ոստիկանություն եւ ստիպել դիմում գրել Արթուր Նահապետյանի դեմ, որի հիման վրա քրեական գործ է հարուցվել խարդախության հոդվածով: Արթուր Նահապետյանի գործը լսվելու է Ախալքալաքի դատարանում: «Վրացական իշխանությունները, տեսնելով, որ ոստիկանները դատարանում հակասական ցուցմունքներ են տալիս, դատավարությունը այնպես չի ընթանում, ինչպես իրենք էին նախատեսել, գործը ծայրաստիճան թույլ է, եւ որեւէ շանս չկա, որ գործը գլուխ բերեն, փորձում են բացառել գործի բողոքարկումը մեղադրյալների ազգականների վրա ճնշում գործադրելու միջոցով»,-գտնում է Ռոբերտ Թաթոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter