HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղում կքննարկվի քաղաքացիության մասին օրենքի նախագիծը

ԼՂՀ ազգային ժողովի երեկ կայացած լիագումար նիստում ակտիվ քննարկումներ ծավալվեցին «ԼՂՀ քաղաքացիության մասին» օրենքի նախագծի շուրջ, որը ներկայացրեց արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը: Նա ծանոթացնելով օրինագծի դրույթներին, նշել է, որ նախագծի համաձայն ԼՂՀ քաղաքացիություն կարող է ստանալ 18 տարին լրացած այն անձը, որը վերջին երեք տարին մշտապես բնակվել է ԼՂՀ-ում, կարող է բացատրվել հայերեն լեզվով եւ ծանոթ է ԼՂՀ Սահմանադրությանը, ինչպես նաեւ այն անձը, ով ամուսնացել է ԼՂՀ քաղաքացու հետ կամ ունի ԼՂՀ քաղաքացի երեխա: Քաղաքացիություն կարող է շնորհվել նաեւ ԼՂՀ-ին բացառիկ ծառայություններ մատուցած անձանց: Նախարարի ներկայացմամբ, ԼՂՀ երկքաղաքացի է համարվում այն անձը, որը ԼՂՀ քաղաքացիությունից բացի ունի նաեւ այլ պետության քաղաքացիություն: Քննարկումների ընթացքում միանշանակ չէին նաեւ պատգամավորների կարծիքներն այն ժամանակ, երբ նախարարը ներկայացրեց «Զինապարտության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որը վերաբերում էր երկքաղաքացիություն ունեցող անձանց պարտադիր զինվորական ծառայությանը: Մասնավորապես թեժ քննարկումները վերաբերում էին այն դրույթին, որի համաձայն, այլ պետության քաղաքացիություն ընդունած ԼՂՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե`ոչ: Քանի որ կարծիքներն իրարամերժ էին եւ հարցերը շատ, գլխադասային հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն առաջարկեց օրենքն ընդունել առաջին ընթերցմամբ, ընդ որում՝ սահմանելով հետագա քննարկումների հատուկ ընթացակարգ: Առաջարկը հավանության արժանացավ եւ օրենքի երկրորդ ընթերցման ժամկետ սահմանվեց մինչեւ հաջորդ տարվա հունվարի վերջերը: Ինչպես նշվեց նիստի ընթացքում, քաղաքացիության մասին քննարկումները հնարավոր է շարունակվեն խորհրդարանական լսումների տեսքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter